Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Այսօր Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում, և՛ թալան

Այսօր Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում, և՛ թալան
31.08.2025 | 13:54

Ադրբեջանը աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։ Այնտեղ շատ են տեղի ունենում մարդկանց քաղաքական հետապնդումներ, պաշտոնյաների կողմից թալան, քաղաքական սպանություններ, անպատիժ հանցանքներ Ալիևի կողմնակիցների ձեռամբ։

Չնայած այդ ամենին, Ադրբեջանին հաջողվում է ստիպել աշխարհին՝ աչք փակել այդ ամենի վրա, քանի որ երբեք որևէ երկրի իրականում չի հետաքրքրել, թե ինչ է կատարվում այլ երկրներում, եթե կա շահ տվյալ երկրից։ Կոռուպցիան ու մյուս հանցանքներն ընդամենը միջոց են՝ ճնշելու որևէ երկրի՝ կատարելու սեփական շահերից բխող քայլեր։

Այսօր Հայաստանում կա և՛ կոռուպցիա, և՛ քաղաքական հետապնդում, և՛ թալան, բայց ինչո՞ւ այդ միջազգային հանրությունը նույն ոգևորությամբ չի դատապարտում դա, ինչպես անում էր Հայաստանի նախկին իշխանությունների օրոք։

Որովհետև Հայաստանի ներկա իշխանությունները հլու հնազանդ կատարում են այլ երկրների ցանկությունները։

Ահա թե ինչու Ադրբեջանը այդ ամենը լավ է հասկացել և իր բոլոր հանցավոր քայլերը ծածկում է՝ աշխարհին կաշառելով։

Սա է իրականությունը։ Դաժան, բայց պարզ իրականությունը, որից դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք մենք։

Հայաստանի հետագա ազգային ծրագրերն իրականացնելիս, թշնամիների հետ հաշվեհարդար տեսնելիս՝ մեզ անհրաժեշտ է ոչ թե աշխարհի աջակցությունը, այլ՝ լռություն։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3938

Մեկնաբանություններ